Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:46 17-08-2025

Այդ օրը Երևան եկած արցախցիները ինչ հույսեր ունեին, և ինչ են զգում հիմա․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գրառումը․

«Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Հանրապետության հրապարակում Նիկոլը «100 օրվա» հանրահավաք էր անում։ Հանրահավաքը սկսեց թվարկումով, թե հայության որ խմբերից, Հայաստանի որ մասերից են մարդիկ եկել, որպեսզի շեշտի ժողովրդի միասնությունը։ Առաջիններից նշեց արցախցիներին.

— Այսօր, այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, — գոռում էր Նիկոլը բեմահարթակից։

Հիշում եմ նաև, որ այդ օրը հանրահավաքից առաջ, թե հետո երաժշտություն էին միացրել ու շրջակա թաղերը թնդում էին «Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր։ Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք» երգի բառերից։

Մարդ գտներ այդ օրը Երևան եկած արցախցիներին, հավաքեր իրենց պատմությունները, հարցներ, թե ինչ էին զգում այդ օրը հրապարակում կանգնած, ինչպես էին վերաբերվում Նիկոլին սկզբում, ինչ հույսեր էին կապում իր հետ, ինչ վախեր ունեին, ինչով անցան այս 7 տարում և ինչ են զգում հիմա...

Ու եթե մի «ակադեմիական լրատվամիջոց» լիներ, այդ ամբողջ նյութն իրար գլխի բերելով նույնիսկ ոչ թե մեկ ֆիլմ, այլ վավերագրական մի սերիալ կնկարահաներ՝ շատ կարևոր ու ազդեցիկ։
Բայց քանի որ մտքիս այդպիսի լրատվամիջոց չկա, ապա գաղափարը նվիրում եմ։ Միայն եթե որոշեք իրականացնել, խնդրում եմ գռդոն չանել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում