Ներքին 11 ամիս առաջ - 00:03 03-11-2025

Վաղը այդ նույն մարդիկ, եթե դա բխի իրենց քաղաքական շահից, նամազ էլ կանեն․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՔՊ-ական քարոզիչները՝ ֆեյսբուքչիներից մինչև պատգամավորներ, հետևողական կերպով այն միտքն են մարդկանց ուղեղներում մեխում, թե «Եկեղեցին չպիտի զբաղվի քաղաքականությամբ»։ Ու շատերը կուլ են տալիս քարոզչական այդ կուտը։

Բայց Հովհաննավանքում հենց նիկոլենք են քաղաքական արար բեմադրում։

Դա կրոնական ծես չէ, այլ մաքրամաքուր քաղաքական գործողություն, քաղաքական շոու։

Այնտեղ չկա հավատքի որևէ տարր, ինչպես չկար հայրենասիրության / ազգայնականության որևէ տարր այն ժամանակ, երբ Նիկոլը Ստեփանակերտում իր ղժղժան ձայնով գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ» կամ երբ նիկոլականները «Աղդամը մեր հայրենիքն է» տեքստով նկարներ էին տարածում։

Վաղը այդ նույն մարդիկ, եթե դա բխի իրենց քաղաքական շահից, նամազ էլ կանեն։ Բնականաբար, բացարձակապես չհավատալով Ղուրանին։

Ըստ այդմ, բարեկամնե՛ր, Հովհաննավանքում կատարվողը խնդրում եմ չանվանել պատարագ, իսկ Նիկոլի դիջեյին քահանա։ Նամանավանդ լրագրողներին ու խմբագրերին եմ խնդրում ուշադրություն դարձնել այս խնդրի վրա։

Ստեփան Ասատրյանն այս պահին մոտավորապես նույն դերն է ստանձնել ՀԱԵ դեմ պայքարում, ինչ Արծրունը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ հայ ժողովրդի դեմ պայքարում։

Հ.Գ. Հանրային կապերի, քարոզչության, մեդիայի ուսումնասիրությունների դաշտում այսպիսի երևույթները կոչվում են «պսևդոիրադարձություններ». գործողություններ, որոնք բեմադրվում են միայն ու միայն լուսաբանվելու նպատակով։ Որոնեք թեկուզ Վիքիում pseudo-event կամ псевдособытие բանալի բառերով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»