Ներքին 1 տարի առաջ - 17:18 15-08-2025

Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել, «գցել խեղճ վարչապետի ջեբը». սա դառնում է ներկա իշխանությունների խարանը. Միքայել Սրբազան

Ես ոչ մի հանցանք այս աշխարհում և այս պետության հանդեպ չեմ արել: 50 տարի առաջ ես մտել եմ եկեղեցական ասպարեզ՝ հակադրվել եմ սովետական հսկայական կայսրության: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի կալանավորել: Այս մասին դատարանում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իր գործով դատական նիստի ժամանակ:

Նա նշել է, որ ինքը մշտապես քննադատել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը, սակայն երբեք այս իրականությանը չի բախվել: Նա ընդգծել է, որ սա դառնում է «ներկա իշխանությունների և իրենց կամակատարների խայտառակությունը և խարանը»:

«Անկախ նրանից, թե ես կազատվեմ, թե կնստեմ 5 տարի՝ խարանը կմնա, բայց այս իշխանություններն ավելի մեծ խարան ունեն՝ Արցախի կորուստ, 5000 զոհ, և այլն, որոնք հազարապատիկ մեծ խայտառակություն են։ Այդ խայտառակությունների համար մեղադրեցին նախկիններին, բայց մեր ձերբակալության և կալանավորման համար նախկիններին մեղադրել չեն կարող: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել, գցել խեղճ վարչապետի ջեբը», - ասել է Միքայել Սրբազանը:

Նա հավելել է, որ իրեն վատ չի զգում որպես անձ, այլ իր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար, որին ծառայություն է մատուցել 50 տարի: Նա, իր խոսքը եզրափակելով ասել է, եթե հանցագործություն կատարած լինեի, կամաչեի, գլխիկոր կնստեի, իմ Սրբազան եղբայրների աչքերին չէի համարձակվի նայել, բայց ես ոչ մի հանցանք չեմ գործել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով