Ներքին 4 տարի առաջ - 23:44 16-05-2022

Ծառուկյանը դրանով օտար պետությունների՝ Հայ առաքելական եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում․ Միքայել սրբազան

«168 ժամ»-ի տաղավարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Հայաստանում Քրիստոսի արձանը կառուցելու՝ Ծառուկյանի ծրագրին, ասաց, որ Ծառուկյանը չի անդրադառանում, որ դրանով եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում․ «1700 տարի չենք ունեցել Քրիստոսի արձան, մերժել ենք ունենալը, ոչ թե պարզապես էնպես է ստացվել, որ չենք ունեցել, գաղափարաբանության, պատկերամարդության, պատկերահարգության խնդիր է եղել։ Այսօր դա դարձյալ կարող է դառնալ այն սեպը՝ Հայ եկեղեցին բաժանելու արձանապաշտների և ոչարձանապաշտների։ Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցուց սրանով կարելի է մի հատված պոկել, որոնք դուրս են գալիս եկեղեցու դեմ այս հողի վրա՝ ասելով, որ եթե արձան չի ընդունում Հայ առաքելական եկեղեցին, ուրեմն ես չեմ ընդունում այդ եկեղեցին։ Սա արտասահմանյան ծրագրի մի հատված է, բայց վստահաբար եմ ասում, մեկ տոկոս անգամ չեմ կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը չի անդրադառնում, որ դրանով Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված պայքարի մասնակից է դառնում, օտար պետությունների՝ Հայ առաքելական եկեղեցին քայքայելու ծրագրի մասնակից է դառնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով