Մամուլ 1 տարի առաջ - 08:00 13-08-2025

Հակաքարոզչություն Նարեկ Մկրտչյանի դեմ. Հրապարակ

ՔՊ-ում մի մեծ խումբ է աշխատում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի դեմ, որպեսզի Փաշինյանը նրան չնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Չնայած «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Նարեկ Մկրտչյանը լավ հարաբերություններ է հասցրել ստեղծել ամերիկյան կողմի հետ, սակայն հենց իր թիմում չի կարողացել համախոհներ ձեռք բերել եւ «թշնամիների» մեծ բանակ ունի, որն էլ լոբբինգ է անում նրա թեկնածության դեմ:

Հիմնական փաստարկն այն է, որ ձախողված նախարարը չի կարող դեսպան նշանակվել կարեւորագույն երկրում։ Նրա նշանակմանը խանգարում է նաեւ այն, որ նա Սուրեն Պապիկյանի սանիկն է:

Նարեկ Մկրտչյանի դեմ հատկապես աշխատում է ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցի շրջապատը: Ի դեպ, Մակունցի պաշտոնավարման չորս տարին լրացել է օգոստոսի 2-ին, մենք գրել էինք, որ նա ստիպված է հետ վերադառնալ, սակայն վաշինգտոնյան հանդիպումը հետաձգեց դա:

Հիմա էլ քննարկում են նրա պաշտոնավարումը երկարացնելու հարցը` օրենքը թույլ է տալիս երկարաձգել։ Ոմանք համարում են, որ վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո տրամաբանական կլինի, որ հենց Մակունցն էլ շարունակի դեսպանի առաքելությունը, չէ՞ որ ՔՊ-ականներն այդ համաձայնագիրը որպես մեծագույն ձեռքբերում են ներկայացնում։ Ուշագրավ է, որ Նարեկ Մկրտչյանն ընդգրկված էլ չէր վաշինգտոնյան պատվիրակության կազմում, մինչդեռ, տրամաբանորեն, ապագա դեսպանը պետք է ուղեկցեր Փաշինյանին:

Փոխարենը, չգիտես ինչու, մեկնել էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատվիրակության ողջ կազմը, ի դեպ, ժամանակին Քամալա Հարիսին էր պաշտպանում` ընդդեմ Թրամփի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող