Մամուլ 1 տարի առաջ - 08:03 12-08-2025

Փեզեշկիանին համոզելու ձեւը փաշինյանը գտել է. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մեր աղբյուրը նշում է, որ Փաշինյանն առաջարկել է Փեզեշկիանին՝ փաստեր ներկայացնել այն մասին, որ հայկական սահմանների մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ակտիվությունն է աճելու, այլ ոչ թե ամերիկյան։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է փոխել հանդիպման օրակարգը եւ մեր հարեւանի վերաբերմունքը վաշինգտոնյան համաձայնությունների հանդեպ։ Ի դեպ, երեկ Փաշինյանը մեծ թվով հեռախոսային խոսակցություններ է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Վլադիմիր Պուտինի, Մասուդ Փեզեշկիանի, Ռեջեփ Էրդողանի, Էմանուել Մակրոնի, Հորդանանի նախագահի հետ: Բնականաբար, հաշվետվություն է տվել եւ մասամբ փորձել է հարթել վաշինգտոնյան փաստաթղթերից ստեղծված տպավորությունն ու հանգստացնել իր զրուցակիցներին, որ իրենց շահերին ոչինչ չի սպառնում: Թե որքանով է դա նրան հաջողվել, պարզ չէ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում