Ավելին 1 տարի առաջ - 15:01 11-08-2025

ChatGPT-ի սխալ խորհրդի պատճառով տղամարդը հոսպիտալացվել է հազվագյուտ հիվանդությամբ

60-ամյա ամերիկացի տղամարդը, լսելով սեղանի աղի վնասակարությունների մասին, ChatGPT-ից խնդրել է նատրիումի քլորիդի այլընտրանք՝ առանց իմանալու՝ ի՞նչ վտանգներ կարող են լինել։ ChatGPT-ն նրան առաջարկել է նատրիումի բրոմիդ, որը ոչ միայն չի հանդիսանում սննդային հավելանյութ, այլև տոքսիկ նյութ է՝ օգտագործվում է որպես անասնաբուժական հակացնցումային միջոց և լողավազանների մաքրող նյութ։

Երեք ամիս շարունակ տղամարդը աղը փոխարինել է նատրիումի բրոմիդով, ինչն առաջացրել է հալյուցինացիաներ, պարանոյա և հոգեբուժական խանգարումներ։ Արդյունքում նա հոսպիտալացվել է հոգեբուժարան՝ ախտորոշմամբ՝ բրոմիզմ՝ 19-րդ դարում հայտնի, բայց ժամանակակիցում հազվագյուտ հիվանդություն։ Հիմա տղամարդը բուժում է ստանում։

Մասնագետները սա համարում են արհեստական ինտելեկտի խորհուրդների հետևանքներից առաջին փաստաթղթավորված վտանգավոր դեպքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»