Արտաքին 1 տարի առաջ - 13:00 10-08-2025

Թոշակառուն հոգեբուժարանում է հայտնվել ChatGPT խորհրդատվության պատճառով

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ մի թոշակառու հոգեբուժարանում է հայտնվել բժշկական տեղեկատվություն ստանալու համար՝ ChatGPT նեյրոնային ցանցին դիմելուց հետո։

Ինչպես նշվում է «Annals of Internal Medicine» ամսագրում, 60-ամյա մի տղամարդ, որը նախկինում հոգեբուժական հիվանդություններ չի ունեցել, դիմել է շտապօգնության բաժանմունք՝ մտահոգություն հայտնելով, որ իր հարևանը թունավորում է իրեն։

Ինչպես ավելի ուշ պարզվել է, թոշակառուն տանը աղազուրկ դիետա էր պահում, թորած ջուր էր օգտագործում։ Նա խորհրդակցել է ChatGPT-ի հետ՝ հավանաբար ցանկանալով վերացնել նատրիումի քլորիդն իր սննդակարգից։

Հիվանդանոցում նշել են, որ բժշկական հաստատություն ընդունվելիս՝ տղամարդն ուժեղ ծարավ է զգացել՝ միաժամանակ պարանոյա ունենալով իրեն առաջարկվող ջրի հանդեպ։

Նշվում է, որ հիվանդանոցում երեք շաբաթ մնալու ընթացքում, աստիճանաբար նրա քլորիդ-անիոնային բացը նորմալացել է, և առողջությունը բարելավվել է։

«Այս դեպքը նաև ցույց է տալիս, թե ինչպես արհեստական բանականությունից կախվածությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել», - նշել են գիտնականները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան