Ներքին 1 տարի առաջ - 23:57 08-08-2025

Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերին

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:

Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն հարցերը կարող են ուղարկել [email protected] հասցեին` Երևանի ժամանակով մինչեւ ժամը 02:00-ն: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղղել մեկական հարց:

Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով