Արտաքին 5 տարի առաջ - 12:52 20-06-2021

Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերով քաղաքացիների հարցերին կպատասխանի հունիսի 30-ին

Վլադիմիր Պուտինի ուղիղ եթերով հարցազրույցը տեղի կունենա հունիսի 30-ին։ Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահի կայքում:

«Հունիսի 30 Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Պուտինը կանցկացնի հաջորդ ուղիղ եթերը։ ․․․․Պետության ղեկավարը ազատորեն կպատասխանի երկրի քաղաքացիներին հետաքրքրող հարցերին», - նշված է հաղորդագրության մեջ:

Հեռուստատեսային հեռարձակումը կտրամադրվի «Առաջին», «Ռոսիա 1», «Ռոսիա 24», «ՆՏՎ», «ՕՏՐ», «Միր» հեռուստաընկերությունների, ինչպես նաև «Մայակ», «Վեստի FM» եւ «Ռադիո Ռոսիի» ռադիոընկերությունների կողմից:

«Յուրաքանչյուր ոք կարող է իր հարցն ուղղել «Մոսկվա՝ Պուտինին» հատուկ բջջային հավելվածի միջոցով, որը տեխնոլոգիապես թույլ է տալիս ուղիղ հեռարձակման ընթացքում ստուդիայի հետ անմիջական վիդեոկապ ունենալ

Ռուսաստանի նախագահին հարցեր կարող են ուղարկվել հունիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 12: 00-ից մինչև ծրագրի ավարտը՝ հունիսի 30-ը: Հաղորդագրությունների մշակման միասնական կենտրոնը հաղորդագրություններ կստանա 8-800-200-40-40, իսկ արտերկրից հնարավոր կլինի զանգահարել +7 499 550-40-40 և + 7-495-539-40-40 հեռախոսահամարներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով