Ներքին 1 տարի առաջ - 20:21 06-08-2025

Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքից ողերի  կոտրվածքներով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել 35-ամյա տղամարդու․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ՀԱԷԿ-ի տարածքում աշխատանքի ժամանակ 4 մետր բարձրությունից վայր ընկնելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Բ․-ն է, ով լինելով «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակից , որը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում ՀԱԷԿ-ի տարածքում, հուլիսի 29-ին հերթական անգամ գնացել է աշխատանքի և երբ բարձրացել է ալյումինե աստիճանի վրա, այդ ժամանակ կորցնելով հավասարակշռությունը, մոտ 3 մետր բարձրությունից մեջքի վրա վայր է ընկել գետնին՝ ստանալով «L1» և «L2» ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան