Ներքին 2 տարի առաջ - 21:08 16-11-2023

Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաները. շտապօգնության վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Ե.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով Isuzu-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հաշվեկշռում, իսկ Toyota-ն հաշվառված է Վանաձոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում։ Isuzu-ի վարորդ Նարեկ Հ.-ն աշխատում է Լոռու մարզի Փրկարարական ջոկատում, իսկ Toyota-ի վարորդ Վահան Յ.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես վարորդ, իսկ վիրավոր Կարինե Ս.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես բուժքույր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, ով կարմիր լույսի առկայությամբ հատել է փողոցը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»