Ներքին 1 տարի առաջ - 10:28 04-08-2025

80 հազար մարդ մաքրում էր իր նստարանները և գետնից հավաքում աղբը. Գեորգի Կոտը Լոպեսի համերգից կադր է հրապարակել

Վարսավիրական արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի դիզայներների միության անդամ հայազգի Գեորգի Կոտն, ով իր թիմի հետ մասնակցել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին, «Ինթագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում մաքրում է «Վազգեն Սարգսյան» մարզադաշտի «ոչ թե փոշոտ, այլ կեղտոտ» նստարանը: Նա նաև հավելել է, որ հանդիսատեսը ստիպված ինքն էր մաքրում իր ոտքերի տակ ընկած աղբը, որ կարողանա առաջ գնալ:

«Կրթության նախարարությունից մարդ կա՞ համերգը կազմակերպողների շարքում: Ուղղակի Ջեյ Լոն հիանալի ելույթ ունեցավ, Հայաստանը պետք է որ հպարտանա նրանով, բայց անձամբ ես կցանկանայի հպարտանալ իմ Հայաստանով: Ես շատ-շատ ամաչեցի»,- գրել է Գեորգի Կոտն, ով միայն «Ինսթագրամ»-ում ունի 3,3 միլիոն հետևորդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով