Ներքին 1 տարի առաջ - 09:53 04-08-2025

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ. ԿԳՄՍՆ

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

«Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։

Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Համերգը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Դոպինգ Սփեյս» ընկերության կողմից։ Կազմակերպիչներն անվճար տոմսեր են հատկացրել հատուկ կարիքներով խմբերի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը այս բացառիկ համերգին։

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը Հայաստանում ավելին էր, քան պարզապես երաժշտական իրադարձություն։

Այն հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանը որպես ժամանակակից մշակութային կյանքի ակտիվ հարթակ։

Միջոցառումը լիովին համահունչ էր ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներին՝

նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը

Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը

Այս համատեքստում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը կարևոր խթան էր նաև մշակութային զբոսաշրջության զարգացման համար՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն աստղերին։

Մենահամերգը կայացել է «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում»,-հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով