Ավելին 5 տարի առաջ - 19:49 22-09-2021

Հայտնի է դարձել Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Լոպեսի բաժանման պատճառը

Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Լոպեսի անամպ սիրավեպում նոր շրջադարձ է ուրվագծվում: Բանն այն է, որ Բենն ու Ջենիֆերը բաժանվելու են, ընդ որում՝ բավականին երկար ժամանակով: Իսկ երկրպագուներին այժմ մի հարց է հետաքրքրում՝ Աֆլեքի և Լոպեսի հարաբերությունները կդիմանա՞ն արդյոք իրենց բաժանող հեռավորության փորձությանը: Այս մասին հայտնում է People.com պարբերականը: Ինչպես հայտնել է Ջենիֆերի ընկերուհիներից մեկը՝ մոտ ապագայում Բենը և Ջենիֆերը, որոնք փաստացի անբաժան էին վերջին հինգ ամիսների ընթացքում, բաժանվելու են առնվազն մի քանի ամսով:

Ցավոք սրտի այսպիսին է նրանց աշխատանքային գրաֆիկը։ Ի վերջո, այն փաստը, որ հենց հիմա է նրանց սիրավեպը ծաղկում, չի ազատում նրանց մասնագիտական ​​պարտականություններից: Այսպիսով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Աֆլեքը կմեկնի Տեխաս, որտեղ կսկսվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Phantom Army» դրամայի նկարահանումները, որում Բենը ոչ միայն հանդես է գալիս գլխավոր դերում, այլև ֆիլմի պրոդյուսերն է լինելու։ Իսկ հոկտեմբերին Ջենիֆերը կմեկնի ավելի հեռու` Կանադա, որտեղ կնկարահանվի «Մայրիկ» թրիլերում: Սակայն, ինչպես ինսայդերն է պատմել, սիրահարները դեռ չեն կորցնում հույսը, որ գոնե Սուրբ Ծննդյան տոներին կկարողանան վերամիավորվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով