Ավելին 4 տարի առաջ - 19:59 03-12-2021

Բեն Աֆլեքը Ջենիֆեր Լոպեսի հետ վերամիավորումը «գեղեցիկ պատմություն» է անվանել

Դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ վերամիավորումը երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ «գեղեցիկ պատմություն է»։ Այս մասին նա խոսել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Աֆլեքը նշել է, որ չէր ցանկանա բացահայտել իր հարաբերությունների մանրամասները։

«Դուք կարող եք ենթադրություններ անել այս [սիրավեպի] մասին, բայց սա իմ յուրացրած ամենադժվար դասերից մեկն է: Ես հասկացա, որ խելամիտ չէ ամեն ինչով կիսվել մնացած աշխարհի հետ: Ես գիտեմ, որ ինձ ավելի հարմար է իմ կյանքում առողջ սահմաններ ունենալ, որոնց շրջանակներում ես անկեղծ և ընկերական եմ շփվում ձեզ հետ, բայց ես պարզապես չեմ ուզում խոսել մամուլի հետ իմ անձնական հարաբերությունների մասին: Ես ուզում եմ մի փոքր զսպվածություն ցուցաբերել։ Բայց կարող եմ ասել, որ ինձ համար դա միանշանակ գեղեցիկ է»,- ասել է Աֆլեքը:

Նա նաև չի բացառել, որ մի օր այդ մասին պատմություն կգրի, իսկ հետո կայրի այն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով