Ներքին 1 տարի առաջ - 17:39 30-07-2025

Ինչքա՞ն կարելի է «բարեփոխումներով» չարչարել հանրությանը. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օգոստոսի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում, մետրոպոլիտենում QR կոդերը հանվելու են։ Ինչքա՞ն կարելի է բարեփոխումների անվան տակ փոփոխություններ կատարելով` տանջել հանրությանը։ Սկզբից Երևանի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ ծախսելով` գնեցին ավտոբուսներում տեղադրվելիք մետաղյա գանձարկղերը, որտեղ նետվում էին ուղեվարձ 100 դրամները։ Հետո դրանք որպես անպետք, մետաղի ջարդոն հանվեցին ավտոբուսներից։ Հետո ՔՊ-ական իշխանությունը որոշեց եռապատկել ուղեվարձը` այն դարձնելով 300 դրամ։ Ուղևորների բոյկոտից հետո ստիպված եղան ուղեվարձը 150 դրամ սահմանել։ Փոխանակ շատ կանգառներ կահավորեն, հասարակական տրանսպորտի հստակ չվացուցակ, կանգառներում այդ մասին տեղեկացնող էլեկտրոնային վահանակներ տեղադրեն, բոլոր ավտոբուսները, տրոլեյբուսները հագեցնեն օդափոխման սարքերով, ուղեվարձը գանձելու եղանակներն են փոխում»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ