Ներքին 2 տարի առաջ - 18:03 26-06-2024

Ոսկան Սարգսյան. Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար

Լրագրող Ոսկան Սարգսյանը, արձագանքելով ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

«Ծագումով Արցախի Մարտունի քաղաքից, Հայատանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է ․

«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը,վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»։ Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանը Արցախ բառը չի ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «վերադարձրել է» Ադրբեջանին, այսինքն՝ այն պատկանել է Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը։

Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը պետք է իմանար, որ Արցախը եղել է Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի մեջ, բայց ոչ՝ 1918-20 թվականներին եղած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում։ Արմեն Գրիգորյանի խայտառակ հայտարարությունը Ադրբեջանի համար հիմք է Հայաստանին օկուպանտ համարելու, այդ առթիվ տասնյակ միլիարդ դոլար վնասի փոխհատուցման հայցով միջազգային դատարաններ դիմելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Վահագն Խաչատուրյանի և այլոց պաշտոնավարումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով