Ներքին 1 տարի առաջ - 16:37 28-07-2025

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները մեծ դժվարությամբ պայքարում են կրակի դեմ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 28-ին, հերթական անգամ ժողովրդին հայտնի Նոբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3-րդ, 8-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկ աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի քանի օջախներով:

Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն են անում:

Կրակի օջախներին հրշեջները մոտենում են ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ:

Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին աջակցում են աղբավայրի աշխատակիցները՝ օգտագործելով 1 տրակտոր:

Այս պահին հրշեջներին հաջողվում է կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»