Ներքին 5 տարի առաջ - 21:10 15-06-2021

Արդեն ութ օր է՝ հրշեջ-փրկարարները պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ

Մասիսի աղբավայրի՝ երկու շաբաթ տևած հրդեհից ընդամենը օրեր անց արդեն ութ օր է՝ հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: 312 հա ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: Հրշեջ-փրկարարները վտանգում են իրենց կյանքը. մի քանի մետր բարձրության հասնող աղբակույտերում սողանքի հավանականություն կա:

Հրդեհաշիջման ընթացքին պարբերաբար հետևում են արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հրդեհաշիջմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, բեռնատար մեքենաներ և ջրատարներ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհի օջախները: Այսօրվա դրությամբ կրակի տարածման վտանգ չկա:

Հրշեջ-փրկարարական ջոկատներն աղբավայրի տարածքում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան