Ներքին 1 տարի առաջ - 16:55 25-07-2025

Եթե ՔՊ-ականները նեղվել են, թող դույլ վերցնեն ու ֆրակցիայով հրապարակում Վարդավառ անեն. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

Մխիթարյանի այս հրապարակումից հետո Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը Հայկական ժամանակ-ին տված հարցազրույցում ասել է.
«Անթույլատրելի է, ես առնվազն կարող եմ եզրահանգել, որ Գյումրու համայնքապետարանը պաշտոնապես կիսում է ենթադրյալ ահաբեկչության մասնակիցների գաղափարները, համամիտ է ՀՀ պետականությունը խարխլելու փորձերի, երկրում քաոս ու անկայունություն ստեղծելու գործողությունների հետ: Այս պահից սկսած՝ Գյումրու համայնքապետարանին հորդորում եմ անցնել գործի և սկսել Վարդավառի տոնի նախապատրաստական աշխատանքները: Գյումրիում տոն լինելու է այնպես, ինչպես անցած բոլոր տարիներին է եղել»,- ասել է Հարությունյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն ասել է.

«Քնարիկ Հարությունյանը ինչ-որ դատավճռի է տեղյա՞կ, որին մենք տեղյակ չենք։ Եթե ինքը գիտի, ապա դա նշանակում է ուղիղ միջամտություն արդարադատությանը։ Ժողովրդավարական երկրներում պետք է առաջնորդվել անմեղության կանխավարկածը հաշվի առնել։ Ընդհանրապես չեմ մեկնաբանի, թե ինչ է խոսում Քնարիկ Հարությունյանը։ Ո՞ր տոնն ենք հարամել, որի մեկնարկը 2019 թվականին տվել եմ ես։ Գյունրեցիների տոնը հարամ չի լինում, ընդամենը արվել է հայտարարություն, որ անպատեհ ենք համարում, որ Վարդանանց հրապարակում Վարդավառի տոնի կազմամկերպումը։ Քնարիկ Հարությունյանը կարող է մեկ դույլ վերցնել, հավաքի իր ՔՊ-ի ֆրակցիան և Վարդանանց հրապարակի ֆանտանից ջուրը վերցնի և լցնի իր ֆրակցիայի ներկայացուցիչների վրա, իրեն դա ոչ ոք չի արգելում»,-հայտարարեց Մխիթարյանը։

Ռուբեն Մխիթարյանը ընդգծել է, որ տաղավար տոնին նվիրված պատարագ է լինելու, նախօրեին էլ նախատեսված է խաչերթ։ Այսինքն` Վարդավառի տոնի միջոցառման չեղարկումը չի նշանանակում, որ եկեղեցական արարողությունը չի լինելու։

«ՔՊ-ականները եթե նեղվել են, թող նեղված մնան, ես ինչ կարող եմ անել»,-նշեց Ռուբեն Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան