Ներքին 3 տարի առաջ - 16:43 13-07-2023

Ի՞նչ արժե Վարդավառ նշելը

Հուլիսի 16-ին նշվում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության օրը, որը եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է։

Նախաքրիստոնեական տոն լինելուց առաջ Վարդավառը համարվել է որպես Վարդամատն Աստղիկ դիցուհու տոն։ Տոնին ընդառաջ քաղաքացիների մի մասը տոնը նշում է քաղաքում, իսկ մի մասն էլ նախընտրում է քաղաքից դուրս նշել այս տոնը, այդ իսկ պատճառով էլ քաղաքից դուրս գտնվող շատ տաղավարներում ազատ տեղ չի լինում այդ օրվա համար։

Վերջին տարիներին ավելի նորաձև է համարվում լողավազանով տների վարձակալությունը, որոնց մեկ օրյա վարձակալման արժեքները սկսվում են 30.000 դրամից, սակայն կան առավել մատչելի և թանկ տարբերակներ։

Օրինակ՝ Աշտարակում գտնվող առանձնատներից մեկը, որը նույնպես տրվում է վարձակալությամբ, մեկ օրվա համար պետք է վճարել 150.000 դրամ, որը նախատեսված է 30-ից 50 հոգու համար։

Սևանում գտնվող առանձնատներից մեկը՝ նախատեսված 15-20 հոգու համար, մեկ օրվա վարձակալության համար արժե 30.000 դրամ, սակայն առանձնատանը բացակայում է լողավազանի առկայությունը։

«Արծվի թևեր» հանգստյան գոտուց Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ ազատ տաղավարներ դեռ կան, սակայն եղել են տարիներ, երբ տոնի հետ պայմանավորված չեն եղել ազատ տաղավարներ։ Նաև նշեցին, որ տաղավարները նախատեսված են մինչև 30 հոգու համար՝ 50.000 դրամ վարձակալությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»