Ամերիկյան հարցման ստվերային կողմը, Մոսկվա այցի նպատակը, արևմտամետների ցուցանիշը պակասել է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համացանցը ողողած Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից արված հարցումը գրավեց բոլորի ուշադրությունը, սակայն այն ունի նաեւ ստվերային չհրապարակված կողմեր։ Բանն այն է, որ մինչ այս համացանցում ակտիվ պտտվել են ՔՊ-ի ցածր վարկանիշի, Խաղաղության պայմանագրի հանդեպ անվստահության եւ եկեղեցուն սատարելու վերաբերյալ թվերը։

Օգոստոսի 8-ին լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին ակտիվ քննարկվում է Վաչե Մարգարյանի անունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նպատակները կարծես թե դառնում են իրականություն, մնաց կատարվեն ՔՊ վարչության հետ կապված նրա նկրտումները։
Բանն այն է, որ բացի նրանից, որ Ավանեսյանը իրեն ենթարկեցրեց մարզային բժշկական կենտրոնները, հիմա էլ գործընթացն այլ ուղղությամբ է տանում, եւ այսօր առողջապահության նախարարի ենթակայության տակ է անցնելու «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն։

Հրապարակ օրաթերթը գրում է․ արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունը Վեհարանի դեմ ապստամբող խմբեր է հավաքագրում, որոնցում ընդգրկված են հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ, որոնց հավաքում, կոորդինացնում են, թե ինչպես ասպատակեն Մայր Աթոռը։

Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանի Եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն աչք է փակել Նիկոլ Փաշինյանի անթույլատրելի խոսքի ու վարքի վրա, անցել է ընդդիմադիրներին տուգանելուն․ գրում է օրաթերթը։ Օրեր առաջ 300 հազար դրամով տուգանել են Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար Դավիթ Համբարձումյանին, որը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ մոտ 10 տոկոսով պակասել է արեւմտամետների ցուցանիշը․ հայտնում է օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»