Մամուլ 1 տարի առաջ - 08:32 24-07-2025

Փաշինյանի վարքի վրա աչք են փակել, Համբարձումյանին`տուգանել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն աչք է փակել Նիկոլ Փաշինյանի անթույլատրելի խոսքի ու վարքի վրա, անցել է ընդդիմադիրներին տուգանելուն։

Օրեր առաջ 300 հազար դրամով տուգանել են Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար Դավիթ Համբարձումյանին, որը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է։

Հանձնաժողովը հիմք է ընդունել մի հոդված, որտեղ գրված է, որ Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամ Կարեն Արամայիսյանի հոր ու եղբոր ընկերության հետ։

ԿԿՀ-ն գտել է, որ կա շահերի բախում, քանի որ Արամայիսյանը 2021թ. ընտրություններին մասնակցել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով եւ այժմ ավագանու անդամ է։

Ըստ հանձնաժողովի՝ Համբարձումյանը պարտավոր էր շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել իրենց, ինչը չի արել։ Համայնքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ ասաց, որ այդ հարցով սկսել են զբաղվել համայնքապետարանի իրավաբանները` նրանք բողոքարկելու են այդ որոշումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով