Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:17 23-07-2025

Իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում. Աննա Հակոբյան

Ավարտեցի ժամանակակից գրող Վահագն Գրիգորյանի «Պողոս -Պետրոս» հաստափոր գիրքը։ Շատ բան չեմ ասի գրքի մասին։ Միայն կասեմ, որ կյանքում մեծ բացթողում կլինի այս գիրքը չընթերցելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։

«Երեկ «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական եւ տեղական կոմիտեների համատեղ աշխատաժողովի ժամանակ, անդադար կրթվելու գաղափարի տարածման առաջնորդությունը ստանձնած գործընկերներիս խնդրեցի անպայման ընթերցել գիրքը եւ հորդորել ծանոթ-բարեկամներին նույնն անել։ Երաշխավորում եմ՝ չեք զղջա։

Իսկ ես, քանի որ կրթվելը եւ նոր բան սովորելը Հայաստանում նորաձեւ է, ինձ վարժեցնում եմ անգլերեն լեզվով գիրք ընթերցելուն, հատկապես որ՝ առաջիկայում պատրաստվում եմ անգլերենով ուսանել։ Սկսել եմ Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը դուստրս՝ Մարիամն է ինձ նվիրել։

Հ.Գ. Տեսել եմ, որ իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում, դրանցում ինչ-որ նախանշան կամ ուղերձ են փնտրում։ Շատ զվարճալի են նման վերլուծությունները։ Բայց նաեւ դրանց հեղինակներին եմ հորդորում, խնդրում՝ այդ գրքերը ամբողջությամբ կարդացեք, հետո կրկին վերլուծեք ու ինձ սրտներիդ ուզածը վերագրեք։ Բայց, կարդացե’ք։

Կրթվելը նորաձեւ է

Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար

Մտածելակերպի դրական փոփոխության համար

Կյանքի որակի բարելավման համար

Առողջ հասարակություն ձեւավորելու համար

Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար

Ինքնավստահություն ձեռքբերելու համար

Կրթվելը վարակիչ դարձնելու համար

Հաջողությունների հասնելու համար

Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար

Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար

Նախաձեռնողական լինելու համար

Հմտությունների կատարելագործման համար

Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար

Ինքնաճանաչման համար

Ընտանիքի համար

Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար

Երաշխավորված կյանք ունենալու համար

Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար»,-գրել է նա: