Արտաքին 5 տարի առաջ - 13:37 13-08-2021

Երրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունենալու Ռուսաստանի և Չինաստանի դավադրության պատճառով. Interest

Ճապոնիան կարող է խաղալ նույն դերը, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանն է ունեցել, բայց արդեն նոր հակամարտության մեջ, իսկ Ռուսաստանը և Չինաստանը հանդես կգան որպես ագրեսորներ, ասվում է The National Interest-ի նոր հոդվածում: Հեղինակը Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիայի ռազմածովային ռազմավարության վարչության պետ Ջեյմս Հոլմսն է: Նա քաղաքակրթության թշնամիներ է համարում մի շարք «ավտորիտար» պետությունների, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը:

Հոլմսի հոդվածում ասվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կցանկանային որոշ տարածքներ խլել Ճապոնիայից: Նախազգուշացում է հնչում նաև ԱՄՆ-ի հասցեին. «Իրենց հերթին, ամերիկյան առաջնորդները պետք է մտածեն, թե իրենք չեն խաղում արդյոք 1930-ականների բրիտանացի և ֆրանսիացի պետական ​​գործիչների դերը, առաջնորդներ, որոնք կարծում էին, որ կարող են հանգստացնել Հիտլերին՝ հագեցնելով տարածքի, կայսերական կարգավիճակի և վրեժխնդրության նրա անհագ քաղցը»:

Հեղինակը շեշտում է, որ իրեն «հուսադրում» է այն փաստը, որ Ճապոնիայում ամերիկյան զորքեր կան, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց դաշնակցին:

Ռուսաստանը և Չինաստանը կարող են օգտագործել ոչ միջուկային ռազմավարություններ ու տեխնոլոգիաներ՝ Ճապոնիային հարված հասցնելու համար, իսկ ԱՄՆ-ն դրան արձագանքելու ժամանակ չի ունենա:

Հոլմսը զգուշացնում է. մրցակցությանը դիմակայելու համար հարկավոր է ամրապնդել սեփական ուժերը և մշակել պատասխանի տեխնոլոգիաներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»