Արտաքին 5 տարի առաջ - 19:01 09-08-2021

Ռուսաստանն ու Իսրայելը կարող են պատերազմ սկսել Սիրիայի պատճառով. National Interest

Ռուսաստանը կարող է մի կողմ չկանգնել, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել սիրիական ուժերը և նրանց իրանցի դաշնակիցներին, ասվում է The National Interest-ի նոր նյութում: Անալոգիա է արվում այն իրադարձությունների հետ, երբ ԽՍՀՄ-ը պատրաստակամություն հայտնեց օգնել Եգիպտոսին Իսրայելի դեմ պատերազմում, իսկ ամերիկացիներն ի պատասխան սպառնացին միջուկային պատերազմով:

Այնուհանդերձ, ո՛չ Մոսկվան, ո՛չ Թել Ավիվը չեն ձգտում իրադարձությունների նման զարգացման: Արտաքուստ երկու երկրների հարաբերություններում տեսանելի են բարեկամական վերաբերմունքը և համագործակցության ձգտումը, բայց իրականում երկու երկրներն էլ միմյանց վերաբերվում են զգուշավոր կերպով և կասկածամտությամբ: «Մեղմ ասած, ռուսները մեր դաշնակիցները չեն: Մենք ունենք մեկ դաշնակից, դա ԱՄՆ-ն է: Ռուսներն այստեղ են եկել բոլորովին այլ նպատակներով»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրը:

Հոդվածի հեղինակը հնարավոր է համարում, որ Սիրիայում ռուսական ներկայությունը զսպող գործոն է Իրանի համար, սակայն Ռուսաստանը համենայնդեպս Թեհրանի հետ նույն կոալիցիայի մեջ է մտնում: Հենց Ռուսաստանը, ինչպես նաև Իրանը և «Հըզբոլլահը» փրկեցին Բաշար Ասադի ռեժիմը:

Իսրայելի ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թույլ չտա Իրանին Սիրիան վերածել իր հրթիռային բազայի: Միաժամանակ, ձեռնարկվում են գործողություններ, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ հակամարտությունից խույս տալուն: Մասնավորապես, երկու երկրների զինվորականների միջև տվյալների փոխանակում է հաստատվել:

Հեղինակը միանգամայն հավանական է համարում, որ իսրայելցիները ծայրահեղության մեջ կընկնեն, և արդյունքում տուժեն ռուս զինվորականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան