Մամուլ 1 տարի առաջ - 08:02 23-07-2025

Հերթական հարցումները հոգվարքի մեջ են գցել իշխանությանը. հարցվածների 58%-ը լիովին գոհ է Առաքելական եկեղեցուց․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական փուլերում իշխանությունները հաճախ են հարցումներ պատվիրում հասկանալու համար, թե ինչպիսի վարկանիշ եւ սատարողների բանակ ունեն։ Նման մի հարցման հետեւում էլ կանգնած են այսօրվա իշխանությունները, սակայն բացի նախընտրական եւ քաղաքական հարցերից՝ խաղաքացիներին «հարցախեղդ» են արել նաեւ Եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի վերաբերյալ։

Ասել է թե՝ փորձել են պարզել, թե «Վեհարանը՝ Վեհին» խոսույթի շուրջ, որքան սատարողներ ունեն։

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները, ինչպես արդեն մեկ անգամ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, մեղմ ասած, հոգեվարքի մեջ են գցել իշխանություններին։

Հերիք չէ այն հանգամանքը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը էականորեն նվազել է նախորդ տարվա հետ համեմատ, հիմա էլ եկեղեցուն սատարողներն են ավելացել։

Համաձայն այս հարցման՝ 1,505 քաղաքացու հարց է ուղղվել՝ «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից»։

Հարցվածների 34%-ը «լիովին գոհ» է, 24%-ը «ավելի շուտ գոհ» է. այսինքն՝ 58%-ը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունի դրական կարծիք եւ գոհ է վերջինիս աշխատանքից։

Հարցվածների 11%-ը «ավելի շուտ դժգոհ» է, 24%-ը «ընդհանրապես գոհ չէ», իսկ 6%-ը դժվարանում կամ հրաժարվում է պատասխանել։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:

Եթե իշխանությունը հավատա եւ վստահի իր իսկ կողմից պատվիրված հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջեւ միայնակ մնա թիմակիցների հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան