Ներքին 1 տարի առաջ - 17:55 21-07-2025

Աշխատանքից չեն ազատվի․ օգոստոսի 1-ից ինչով են զբաղվելու մետրոյում QR կոդեր վաճառողները  

2025 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի մետրոյում մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը կհանվեն շրջանառությունից։ Տեղեկությունը հստակ է։ Այսուհետ սարքերը չեն ընդունի ո՛չ QR-ով թղթիկներ, ո՛չ էլ նախկինում լայնորեն կիրառվող ժետոններ։

Բայց այս նորությունը միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ են անելու մետրոյի աշխատակիցները, որոնց օրական աշխատանքը, կարելի է ասել, ամուր կապվում էր հենց այս թղթային համակարգին։

Մետրոյի բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են տոմսերի վաճառքով՝ նախկինում ժետոն, ապա QR կոդով թղթիկներ, այժմ կանգնած են անորոշության առաջ։

Oragir.News-ը Երևանի մետրոպոլիտենից փորձեց հասկանալ, եթե QR կոդն այլևս չի գործելու, արդյո՞ք մետրոյի գանձապահները գործազուրկ են դառնալու։

«Մետրոյի աշխատակիցները չեն ազատվելու, քանի որ տրանսպորտային քարտերը կարելի է ձեռք բերել մետրոպոլիտենի տերմինալներից կամ գանձապահներից։ Աշխատակիցների թիվը ևս չի կրճատվելու»,- հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան