Արտաքին 4 տարի առաջ - 15:23 21-10-2021

Մոսկվայում ներդրվում են QR-կոդեր

Ոչ աշխատանքային օրերին, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, Մոսկվայում կաշխատեն միայն դեղատներն ու առաջին անհրաժեշտության ապրանքներով խանութները: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Դադարեցվում է առևտրի, ծառայությունների, հասարակական սննդի, սպորտի, մշակույթի, հանգստի, ժամանցի, կինոդիտումների և այլ ոլորտների ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքը, բացառությամբ դեղերի, սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը»,- նշվում է փաստաթղթում:

Նոյեմբերի 7-ից հետո ՌԴ մայրաքաղաքում կներդրվեն լրացուցիչ պաշտպանական միջոցառումներ: Նոյեմբերի 8-ից տարեց մոսկվացիները, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, քաղաքապետի որոշմամբ, իրենց սոցիալական քարտերը կկարողանան ապաարգելափակել COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո։

Բացի այդ, 2021 թվականի նոյեմբերի 8-ից Մոսկվայում ներդրվում է QR-կոդերի և պաշտպանիչ դիմակների պարտադիր օգտագործումը` ավելի քան 500 մարդու մասնակցությամբ միջոցառումներին մասնակցելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»