Արտաքին 1 տարի առաջ - 15:15 20-07-2025

Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. Հաջիև

Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի:

Այս մասին օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական էր և առանց միջնորդների մասնակցության։

«Մենք կարծում ենք, որ այս ձևաչափը թույլ տվեց կողմերին հասնել շոշափելի առաջընթացի։ Մասնավորապես, դրական առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ քննարկվել է պայմանագրի նախաստորագրման հնարավորությունը։ Սակայն դրան, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրության հակասական կետերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված չլուծված խնդիրը։

«Մինչև այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա»,- նշել է Հաջիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան