Ներքին 1 տարի առաջ - 11:31 20-07-2025

Երևանի քաղաքապետարանի աղբատար Kamaz-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Kamaz» մակնիշի աղբատարում։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Ստեփան Սահակյանն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն մեքենա ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հրդեհի պատճառները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»