Տեսանյութ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 10:26 19-07-2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում աշխատանք կսկսի, Պապոյանը դիմել է ՀԿ, ՔՊ-ում կենաց-մահու պայքար չկա Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2025թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.3% և 0.6% նվազում։

Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Պետրոսյանին կհաջողվի ՀԷՑ-ի աշխատակիցներին իր վերահսկողության տակ վերցնել, քանի որ վերջինս տարբեր ներքին հարցերում կարողացել է հաշտեցնել կողմերին:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Այս օրերին դաժան հետապնդումների են ենթարկվում արցախցիները, որոնք մի թեթեւ պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար: Փաշինյանի գրպանային իրավապահներն ամեն օր տասնյակ արցախցիների են կանչում ոստիկանական բաժիններ եւ դաստիարակչական զրույցներ ունենում, նկարագրում, թե ինչ տխուր օրեր են իրենց սպասվում, եթե հանդգնեն փողոց դուրս գալ։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դիմումը վերաբերում է վրացական անցակետում աշխատող մաքսավորներին․ հայտնում է օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը նաև գրում է․
Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ ՔՊ նոր վարչություն կընտրվի։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, որոնք պայքարելու են 20 տեղի համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, ըստ իշխանական աղբյուրների, թեկնածուների միջեւ կենաց-մահու պայքար չի ընթանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում