Մամուլ 1 տարի առաջ - 07:40 18-07-2025

Մասնակցել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպմանը, իսկ անհետ կորած զինվորների ծնողներին չի ընդունել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպմանը ներկա գտնված անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ծնողները տեւական ժամանակ կապ են հաստատել նրա աշխատակազմի հետ՝ պահանջելով հանդիպում կազմակերպել եւ հասկանալ, թե Աբու Դաբիում իրենց զավակների հարցը բարձրացվել է, թե ոչ։ Արդյունքում աշխատակազմից հարցը անտեսել են՝ հետաձգելով այսօր-վաղվա, եւ ավելի ուշ ասել, թե Գրիգորյանը չի կարող ընդունել ծնողներին, ու սլաքները ուղղել են ԱԱԾ թե՝ գնացեք այնտեղ։ Ի պատասխան՝ ծնողները զայրացած պնդել են, որ իրենք անձամբ Աբու Դաբի գնացած Գրիգորյանի հետ են ուզում հանդիպել, ինչու են իրենց դրդում գնալ ծայրահեղ քայլերի։ Սակայն անվտանգության խորհրդի քարտուղարը այդպես էլ չի ընդունել նրանց։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սակայն հանդիպումից ավելի քան մեկ շաբաթ անց դեռ ոչ մի խոսք չկա՝ նրանք անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների հարցը որեւէ կերպ քննարկել են, թե ոչ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում