Ներքին 1 տարի առաջ - 18:49 17-07-2025

ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ ԱՀ ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վարչական դատարան ներկայացված հայցը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու պահանջով։ ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ ԱՀ ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ։ Հստակ ընդգծում ենք՝ նման քայլերը խիստ անընդունելի ու դատապարտելի են մեզ համար։

Խորհուրդն իր գործունեության առաջին իսկ օրերից ընդգծել է պետական ինստիտուտների պահպանման առաջնահերթությունը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՀ Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցություններից։ Նույն սկզբունքով է կազմվել նաև մարտի 29-ի մեր Պահանջագրի 12-րդ կետը, որը վերաբերում է լեգիտիմ ներկայացուցիչների դերին։ ՀՀ կառավարության հետ բանակցությունների ընթացքում Խորհուրդը հանդես է եկել առաջարկով՝ Արցախի խորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ ներգրավելու մասնագիտական աշխատանքային խմբերում։ Այս բոլոր քայլերի հիմքում ընկած է եղել մեկ գերակա գաղափար՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։

Արցախի պետական ինստիտուտների գոյության և շարունակականության կարևորությունը մեզ համար անսակարկելի արժեք և կարևոր նպատակ է։ Մենք խորապես կարևորում ենք Արցախի մշտական ներկայացուցչության շենքի պահպանությունը Երևանում և վստահեցնում ենք, որ շարունակելու ենք անել ամեն հնարավորը պետական ինստիտուտների ու Ներկայացուցչության շենքի պահպանման ուղղությամբ՝ անկախ այդ շենքից մեր գրասենյակը հանելու վերաբերյալ որոշումից։

Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում դադարեցնել փողոցային պայքարը։ Խորհուրդը նախատեսում է՝
1. Վերակազմավորում, ինչը ենթադրում է թե՛ կառուցվածքային, թե՛ ռազմավարական վերանայում։
2. Համագործակցություն արցախահայության իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կառույցների հետ։
3. Մարզային այցելությունների շարունակություն և տեղերում ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի ձևավորում։

Այս որոշումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ երկրում առկա ներքաղաքական իրավիճակով և ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշումներով, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան առնչվող զարգացումների վրա:

Խորհուրդն ամիսներ շարունակ գործադրել է ջանքեր Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախ վերադարձի հարցերի շուրջ համահայկական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ցավոք, այդ նախաձեռնությունը լայն արձագանք չստացավ։ Չհաջողվեց ստանալ համապատասխան աջակցություն ո՛չ ՀՀ, ո՛չ էլ ԱՀ քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև մտավորական և հանրային ակտիվ շրջանակներից։

Խորհուրդը՝ դադարեցնելով բանակցությունները ՀՀ կառավարության հետ և նախաձեռնելով հանրահավաք, բախվեց ուժեղացված ճնշումների։ Հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ կիրառվեցին մի շարք խոչընդոտներ՝ սկսած Խորհրդի անդամների դեմ բռնաճնշումներից, Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում կենտրոնացված մեծաքանակ ոստիկանական ուժերից, մինչև երթի անցկացման անօրինական արգելքը։ Բացի այդ, արձանագրվեցին խափանման դեպքեր, երբ մարզերից Երևան ժամանող մեր հայրենակիցների մասնակցությունն արհեստականորեն խոչընդոտվեց։

Այնուամենայնիվ, Խորհուրդը հավատում է, որ անգամ այս բարդ փուլում մեր միասնական ջանքերը կարող են ապահովել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ պետական ինստիտուտների պահպանումը: Ուստի, չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ չբացառելով համագործակցությունը բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի հետ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի