Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:23 17-07-2025

Նիկո՛լ, հայ ժողովուրդը ևս 2018-ի հեղինակը չի. զոհն է՝ ամենաառաջին ու ամենամեծ զոհը

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկո՛լ, Սերժ Սարգսյանին դու չես հեռացրել:

Սարգսյանին հեռացրել են ուժային մեծ ու ռեգիոնալ այն կենտրոնները, որոնց ձեռքին դու 2018 թվականից գիտակցաբար ծառայում ես որպես բութ գործիք՝ ի վնաս հայկական շահերի:

Դավաճանություն՝ հանուն իշխանության հին բանաձևով: Իշխանություն՝ հանուն Արցախն Ադրբեջանին, Հայաստանի մնացյալ բոլոր շահերը՝ ամենաբարձր գինն առաջարկող այլոց զիջելու նախապայմանով:

Նիկո՛լ, հայ ժողովուրդը ևս 2018-ի հեղինակը չի: Զոհն է: Ամենաառաջին ու ամենամեծ զոհը: Խաբված ու հիասթափված զոհը:

30 տարվա կուտակված անարդարությունից, սոցիալական դժվարություններից, պատերազմի վտանգից, կաշառակերությունից ու կադրային սխալ քաղաքականությունից հոգնած ժողովրդի բնական ըմբոստությունը զանազան քարոզչական տեխնոլոգիաներով հեղափոխության են վերածել այդ նույն մեծ ու ռեգիոնալ տերությունները՝ քո գիտակից մասնակցությամբ ու դավաճանությամբ:

Դու այս ամենը շատ լավ գիտես:

Ուզում ես օրը 24 ժամ ճամարտակիր ու արդարացիր: Ուզում ես հազար տարի մնա իշխանության: Երկու բան փոխել չես կարող.

1.) Հայ ժողովրդի հիշողության մեջ դաջված ես մնալու որպես բացառիկ դավաճան:
2.) Քեզ խաղից շտապելու են հանել քո իսկ տերերը, երբ դարձած կլինես անպիտան ու ժամկետանց գործիք:

Ու դու այս երկու անփոփոխելիներն էլ շատ լավ գիտես:
Գիտես ու անհանգիստ ես»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում