Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:07 25-04-2024

Նիկո՛լ, ժողովուրդը թափ է տալու քո և քո իշխանության վրա․ ակցիայի մասնակից

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի դիմաց։ Հավաքվածները իրենց մտահոգությունը հայտնեցին տավուշյան զարգացումների, քաղաքական հետապնդումների առիթով, ինչպես նաև անդրադարձան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։

Շեշտվեց, որ Հայաստանը հետ կանգնեց Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։

«Մեզ ուզում են համոզել, որ ֆիդայական շարժումները սոսկ ամբիցիոզ բաներ էին․ սա ամբողջությամբ պրոթուրքական նարատիվ է»,- նկատեց ակցիայի կազմակերպիչը։

Անդրադառնալով քաղաքական բռնաճնշումներին՝ ակցիայի կազմակերպիչը ասաց, որ ՀՀ իշխանությունը ուզուրպացված է մի խմբակի կողմից, որը ժողովրդավարության անվան տակ իրականացնում է պետական ավտորիտարիզացում և պետական տեռոր։

Քաղաքացիներից մեկը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձր ամբիոններից հայտարարեց՝ «մատ էլ թափ կտամ, ինչ ուզեմ, թափ կտամ», ապա ավելացրեց․ «Ժողովուրդը թափ է տալու այն, ինչ ուզում է, քո և քո իշխանության վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ