Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:59 16-07-2025

Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ կարեկցում եմ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ անտարբեր եմ

Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մասին։

«Սա պետություն է, ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե չագուչը յուղած, պատրաստ դրած է իր աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, պողպատե մանդատը գործելու է ու գործում է։

Նա չի պատկերացնում, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալել, եթե չի կարող լինել պատգամավորի, վարչապետի թեկնածու։

«Ամեն մեկը գրապաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրելու, խոպան է, ինչ է»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Լևոն Տեր-Պետրոսյանին ես ավելի շատ կարեկցում եմ, քան ատում։ Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, ապա ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ։ Ես նրա մասին որևէ տեղեկություն չունեմ», - հայտարարել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով