Մամուլ 1 տարի առաջ - 08:15 16-07-2025

Դատավորների ռեզերվային ցուցակ է կազմվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Բարձրագույն դատական խորհուրդը Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավորների թեկնածուների ռեզերվային ցուցակ է կազմում` հայտարարվել է մրցույթ, դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է։

Նման ցուցակ բոլոր դատարաններն ունեն: Դրանք թարմացվում են, երբ դատավորներից ինչ-որ մեկը դուրս է գալիս կամ տեղափոխվում է: Լրացվում է, որ կադրերի խնդիր չունենան` երբ թափուր տեղ առաջանա, նշանակում արվի։

Եվ քանի որ «նախկինների» գործերը հիմնականում քննվում են Հակակոռուպցիոն քրեական դատարանում, այս դատարանում նոր, երիտասարդ կադրեր են, որոնք 18-ից հետո են դատավոր դարձել:

Ոմանք էլ ՔՊ-ի հետ ժամանակին «տված-առած» մարդիկ են, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանը, որն ընտրություններին ՔՊ-ի ցուցակում է եղել։

Ռեզերվային ցուցակ կազմելու նպատակներից մեկն էլ «պահուստային դատավորներ» ունենալն է՝ անհրաժեշտության դեպքում ցանկալի դատավորին կարեւոր դատարանում նշանակելու համար։

Հետաքրքիր է, թե ովքեր են դիմելու՝ հակակոռուպցիոնի «ռեզերվային ցուցակում» ընդգրկվելու համար։

Դատական դեպարտամենտից հետաքրքրվեցինք. ովքե՞ր են դիմել՝ ցուցակում ներառվելու համար։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ հաշվառում այս պահին չենք անում, դիմումների ընդունումն ընթացքի մեջ է, չունենք վերջնական տվյալներ, դրանք կտրամադրվեն վերջնական հաշվառումից հետո»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի