Ներքին 1 տարի առաջ - 23:12 15-07-2025

Խնդրելու ենք կարգապահական պատժամիջոց կիրառել երեխաներին ուղեկցող անձի նկատմամբ. փոխքաղաքապետ

Այսօր համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխաների մի խումբ ուղեկցող անձի ուղեկցությամբ անցնում ճանապարհը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն օպերատիվ կերպով իրականացրել է պարզման աշխատանքներ, և հաստատվել է, որ նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ։ Նախնական տվյալներով՝ խոսքը մասնավոր զարգացման կենտրոնի սաների մասին է։

Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու ենք ԿԳՄՍՆ-ի հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով։ Միաժամանակ դիմելու ենք ՀՀ Պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով