Ներքին 1 տարի առաջ - 19:18 14-07-2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսը

Ս.թ. հուլիսի 4-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Summertime ցուցահանդեսի բացումը:

«Ամառային օդը փոխում է իրականությունը՝ ինչպես հիշողությունը» կոնցեպտով ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններն ասես դուրս են ժամանակից և տարածությունից. օրը վերածվում է գեղեցիկ ու անուշաբույր հիշողության:

ftNFT ֆիջիթալ սփեյսի արվեստի համադրող Արմինե Հարությունյանը ներկայացրել է ցուցահանդեսի բուն գաղափարը:

«Ցուցադրությունը կոչվում է Summertime: Փորձել ենք մեր սփեյսում ներկայացնել նոր
արտիստներ, որոնց հետ երբևիցե դեռ չենք աշխատել: ftNFT ֆիջիթալ սփեյսում առաջին անգամ ենք երկայացնում հենց այս նկարիչներին: Շատ ուրախ ենք նրանց հյուրընկալել մեր տարածքում»:

Նոր համագործակցության շրջանակում ftNFT համայնքին միացած արտիստներ Նարեկ Բարսեղյանի, Արամ Ենգիբարյանի, Էմիլյա Զաքարյանի, Եվա Պետրոյանի և Լիլիթ Եղիազարյանի գունագեղ կտավները ստեղծում են հիասքանչ ամառային միջավայր։ Ներկայացված ինքնատիպ աշխատանքները միտված են փոխելու դիտորդների տարածական և հուզական ընկալումները։

Արվեստագետ Եվա Պետրոսյանը պատմել է սեփական փորձառության և հաջողված գործակցության մասին. «Հիմնականում այս երիտասարդ տարիքում բավականին բարդ է նոր ստեղծագործական կյանք մտնելը, ու երբ որ կողքից մարդիկ են լինում, ովքեր ուղղորդում են, օգնում են, հնարավորություն են տալիս, ես միշտ շատ շնորհակալ եմ լինում»:

ftNFT-ն հիանալի հարթակ է՝ համախմբելու և օժանդակելու արվեստասերներին: Ցուցադրված
աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև հուլիսի 21-ը՝ 10:00-ից 22:00-ն, Պարոնյան 16/2
հասցեում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում