Ներքին 1 տարի առաջ - 16:15 27-05-2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրը

Մայիսի 22-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է բլոկչեյն համայնքի ամենասիրված տոներից մեկը՝ Բիթքոին-պիցցայի օրը՝ խորհրդանշելով իրական, ոչ վիրտուալ աշխարհում կրիպտորաժույթով կատարված առաջին գործարքը։ Բիթքոինի գինն այդ ժամանակից այնքան է աճել, որ այդ երկու կլոր ուտեստը դարձել են պատմության ամենաթանկ պիցցաները:

Ֆասթեքսի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ համադրվել են թվային նորարարությունն ու ընկերական ջերմ մթնոլորտը. անվճար պիցցա և ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, նոր ծանոթություններ, հաճելի և ինֆորմատիվ զրույցներ:

«Ֆասթեքսը, լինելով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, կշարունակի աջակցել բլոկչեյն համայնքին և նմանատիպ բոլոր նախաձեռնություններին», - նշել է Ֆասթեքսի Մարքեթինգի ղեկավար Նիկո Նիկոյանը:

Միջոցառմանը մասնակցել են կրիպտո էնտուզիաստներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և շատ հետաքրքրված անձինք։ Օրը լի էր ինչպես բովանդակալից քննարկումներով Web3-ի և NFT-ների մասին, այնպես էլ՝ պիցցայի շուրջ ծավալվող անկաշկանդ զրույցներով։

Այցելուներից Անի Մարտիրոսյանն անդրադարձել է միջոցառմանը. «Կարծում եմ, որ այս օրը միայն բիթքոինի կամ ինչ-որ պիցցայի մասին չէ, այլ ավելի շատ ռիսկի, ապագայի հանդեպ համոզմունքի մասին է և այն մասին, որ բլոկչեյն տեխնոլոգիան կարող է փոխել ապագա տնտեսությունը»:

Fastex-ը մշտապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը համայնք ձևավորելու և Web3 գաղափարները հասանելի դարձնելու տեսանկյունից: Օրվա խորհուրդը՝ պիցցան, այստեղ միայն սնունդ չէր, այլ խորհրդանշում էր համայնքի համախմբվածությունը, նորարարության հանդեպ սերն ու ապագայի հանդեպ վստահությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում