Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 14:22 12-07-2025

Փարիզի վերաքննիչ դատարանը արդարացրել է լրագրող Նատաշա Ռեյին

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի կողմից ներկայացված զրպարտության հայցը լրագրող Նատաշա Ռեյի դեմ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ռեյը նախկինում հրապարակավ պնդել էր, թե Բրիժիտ Մակրոնը թաքցնում է իր իրական ինքնությունը և ի ծնե տղամարդ է եղել։ Այս հայտարարությունները մամուլում և սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էին առաջացրել, ինչի արդյունքում Մակրոնը դիմել էր դատարան՝ զրպարտության մեղադրանքով։

Սակայն վերաքննիչ դատարանը արդարացրել է Ռեյին՝ չհաստատելով զրպարտության փաստը։ Իր հերթին, լրագրողը հայտարարել է, որ պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել Բրիժիտ Մակրոնի և նրա եղբոր՝ Ժան-Միշել Տրոնյոյի դեմ՝ դատական գործընթացում խարդախության և ապատեղեկատվության հիմքով։

«Սա Նատաշա Ռեյի կարևոր հաղթանակն է։ Նա չի դադարելու իր պայքարը ճշմարտությունը բացահայտելու համար», – հայտարարել է նրա փաստաբանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել