Ներքին 1 տարի առաջ - 10:36 12-07-2025

Նուբարաշենում բախվել են «Nissan Rogue»-ն ու «Hyundai Elysion»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշեն 9-րդ և 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Արա. Մ.-ի վարած «Hyundai Elysion» մակնիշի և 41-ամյա Հայկ Օ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հայկ Օ.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 42-ամյա Աննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել են տարածքը:

Բախման հետևանքով «Hyundai Elysion»-ը գլխիվայր շրջվել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»