Ներքին 9 ամիս առաջ - 21:02 11-01-2026

Երևանում Honda Elysion-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, հայտնաբերել են «Honda Elysion» մակնիշի վնասված ավտոմեքենա, իսկ դրսում՝ տարբեր հատվածներում, արնանման հետքեր և ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում սակայն պարեկները քաղաքացու չեն հայտնաբերել։ Այս պահին միայն ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ մեկ հոգու քաղաքացիները օգնություն են ցուցաբերել, ապա դեպքի վայրից տեղափոխել են։

Արդյոք վիրավոր քաղաքացուն տուն են տեղափոխել, թե հիվանդանոց, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարեկները պարզում են։

Ավտոմեքենան էլ ավտոքարշակի միջոցով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում