Ներքին 1 տարի առաջ - 22:15 11-07-2025

Լենինգրադյան փողոցում տիրող գարշահոտ վիճակի պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. «Վեոլիա ջուրը» սպասում է Ավինյանի հրամանին. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 10-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լենինգրադյան փողոցում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հուշաքարերի մոտ տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին, որտեղ եղած դիտահորից կեղտաջրերը մի քանի օր է ողողում են Լենինգրադյան - Սեբաստիա փողոցմերն, ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում՝ օր առաջ վիճակը շտկելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ շան գլուխը թաղված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանի որոշ «վայ» չինովնիկների տակ։

Դեռ 1 ամիս առաջ այս խնդիրը եղել է ու «Վեոլիա ջուր» ընկերությունը, բնակիչներից տեղեկանալով այդ մասին, բավականին օպերատիվ արձագանքել է, մասնագետների հետ ժամանել է նշված վայր, սակայն տեղում պարզվել է, որ խցանումը վերացնել հնարավոր չէ, քանի որ ամբողջությամբ խցանված կոյուղագիծը կոտրված է և հատուկ փչող մեքենայով հնարավոր չէ խնդիրը լուծել, ճիշտ տարբերակը վնասված կոյուղագիծը փոխելն է։

Այդ նպատակով մեկ ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ քանդման շինթույլտվություն ստանալու և կոյուղագիծը վերակառուցելու համար։

Սակայն մեկ ամիս է՝ Երևանի քաղաքապետարանի «վայ» չինովնիկները չեն էլ պատասխանում «Վեոլիա ջրին», չի բացառվում, որ քաղաքապետ Տ. Ավինյանին չեն էլ զեկուցել այդ մասին, ինչը պետք է մտահոգի քաղաքապետին, իսկ եթե զեկուցել են ու քաղաքապետը ոչինչ չի ձեռնարկել, ապա կարելի է քաղաքապետին կարմիր քարտ ցույց տալ, որպեսզի հետագայում նման բարձիթողի վիճակ Երևանում չլինի։

Հիմա արդեն քաղաքապետը պետք է անհապաղ «Վեոլիա ջրի» խնդրանքը բավարարի, որպեսզի «Վեոլիա ջրի» մասնագետները հետևողական աշխատանքներ իրականացնեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում