Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:37 19-09-2024

Ջրվեժի 2-րդ փողոցում խմելու ջուրը 1 շաբաթ է հոսում է, «Վեոլիա ջրի» թեժ գծին պատասխանող չկա․ բնակիչ

Ջրվեժի 2-րդ փողոցում արդեն 1 շաբաթից ավելի է խմելու ջրի խողովակը պայթել է, ինչի հետևանքով ջուրը հոսում է ճանապարհով, իսկ բնակիչների բազմաթիվ զանգերը «Վեոլիա ջուր»՝ անպատասխան են մնում․
«Թեժ գիծ ենք զանգում, ոչ ոք չի պատասխանում, խմելու ջուրը 8-9 օր է հոսում է ճանապարհով, ոչ մի կառույցի պետքն էլ չէ, որ գան, նայեն, հարցը լուծեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները փորձել են ինչ-որ ձևով դադարեցնել ջրի արտահոսքը, սակայն, ապարդյուն, խողովակը մի քանի տեղից է վնասված եղել․ «Ափսոս է ջուրը, հետո էլ ասում են ջրային ռեսուրսները չի բավարարում, բա որ չզբաղվեն, հարցերը չլուծեն, ջուրը օրերով հոսի, բնական է, որ չի բավարարի»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան