Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:54 10-07-2025

ՀՅԴ-ն թիրախավորելու հրահանգը Փաշինյանը Էրդողանից ու Ալիևից է ստացել․ ինքն ով է, որ չենթարկվի․ Կյուրեղյան

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Քիչ առաջ խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ նրա որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը փակ ձևաչափով իրավապահ մարմիններին հստակ ուղերձ է հղել՝ գտնել հնարավոր իրավական հիմքեր, որոնք կարող են հանգեցնել ՀՅԴ կուսակցության գործունեության արգելափակմանը Հայաստանում։

Ըստ տեղեկությունների՝ եթե նման հիմքեր գտնվեն, իշխանությունը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ նույնիսկ փակելով Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ՝ հասկանալու, թե ըստ դաշնակցականի՝ ինչու է ՀՅԴ-ն դարձել թիրախ։

«Սա նոր երևույթ չէ։ Այս իշխանությունը վաղուց է թիրախավորում Դաշնակցությանը։ Այդ պահանջը իրենց առաջ դրել են Էրդողանը և Ալիևը։ Իրենք ո՞վ են, որ նրանց պահանջները չկատարեն։ Ալիև-Էրդողան տանդեմից իշխանությունը հստակ հրահանգ է ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չմնա որևէ ազգային միավորում, և հանկարծ հականիկոլական շարժում չձևավորվի։ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ է խոստացել այդ տանդեմին և գիտի՝ չկատարելու դեպքում իրեն ինչ պատիժ է սպասում։ Սա նրա վախերի դրսևորումն է»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե արդյոք այս խուզարկություններն առնչություն ունեն խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, Կյուրեղյանը պատասխանեց․ «Այս ամենը ուղղակիորեն կապված է խաղաղության համաձայնագրի հետ։ Փաշինյանը գիտակցում է, որ կորցնում է իշխանությունը։ Իրենից պահանջում են Սահմանադրության փոփոխություն։ Նրան վերընտրվելու շանս է պետք, բայց Ալիևն էլ չի պատրաստվում ստորագրել այդ համաձայնագիրը, քանի դեռ Սահմանադրությունը չի փոփոխվել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով