Ներքին 2 տարի առաջ - 21:45 27-09-2024

ՔՊ-ն հրահանգ է ստացել Ադրբեջանից՝ չեղարկել այն երկիր այցը, որը խոսում է Բաքվի դեմ. Կյուրեղյան

«Դա օրինաչափ է իրենց աշխատելաոճում։ Բնականաբար՝ նորմալ չեմ համարում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Կանադա նախատեսված այցի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության մեջ ընդդիմադիրներ պատգամավորներին չընդգրկելուն։

Մամիջանյանի խոսքով՝ ինքն այդ մասին նույնիսկ չի տեղեկացվել։

«Չնայած, որ մեր ֆրակցիայի անդամ Թագուհի Թովմասյանը ակտիվ կապեր ունի Կանադայի հայ համայնքի և դեսպանատան հետ և հանդիսանում է այդ բարեկամական խմբի անդամ, եթե չեմ սխալվում, ես դրա մասին չեմ տեղեկացել»,- ասաց նա։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց՝ եթե դա խիստ ներկայացուցչական պատվիրակություն չէ, օրինակ՝ ԵԱՀԿ, որը պարտադիր պահանջում է ընդդիմադիրների ներկայություն, գործող իշխանությունն ինքը որոշում է և գնում։

«Վաղուց արդեն գործելաոճ են դարձրել։ Իրենց համար ցանկալի չի, իրենք համոզված են, որ ցանկացած պատվիրակության ընդդիմադիր ներկայացվածությունն արդեն իրենց համար խնդիր է առաջացնելու, որովհետև ընդդիմադիր պատգամավորը միևնույնն է՝ խոսելու է իրենց հայտարարած ժողովրդավարական բաստիոնի իրական վիճակի, իրենց հայտարարած՝ «քաղաքական հետապնդումներ չկան» հայտարարության իրական վիճակի, «քաղբանտարկյալներ չկան» իրավիճակի մասին։

Խոսելու են Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջի մասին, արցախահայերի վերադարձի պահանջի մասին։ Իրենց դա ձեռք չի տալիս, իրենք դա չեն ուզում։ Քանի որ այդ ամենն, ինչը ներկայացվում է ընդդիմադիրների կողմից, խիստ հիմնավոր ու փաստարկված է, և այդ համդիպման, այդ սեղանի շուրջ նրանք չեն կարող որևէ հակընդդեմ փաստարկ բերել, դա այն տեղը չի լինելու, որ իրենց պոպուլիզմն անցնի, նրանք չեն ցանկանում, որ ընդդիմադիրներ գնան»,- նշեց պատգամավորը։

Կյուրեղյանի պնդմամբ՝ չնայած որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ինքն է որոշել՝ չեղարկել այցը Կանադա, սակայն ըստ էության՝ հայկական համայնքը, Հայ դատի գրասենյակները շատ լուրջ աշխատանքներ են տարել։

«Իրենց այցի չեղարկումը հետևեց Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ հաջորդ օրը նրանք չեղարկեցին, որովհետև նա հայտարարել էր, որ Արցախի հարցն՝ առանց արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման, փակված չի կարելի համարվել։ Դա իհարկե՝ իրենց դուր չեկավ։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ այդ հայտարարությունը դուր չի եկել առաջին հերթին Ադրբեջանին։ Սրանք նաև հրահանգ են ստացել Ադրբեջանից՝ չեղարկել այն երկիր այցը, որը խոսում է Ադրբեջանի գործունեության դեմ»,- եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով պետք է մեկներ Կանադա։ Պատվիրակության կազմում կրկին ընդգրկվել էին բացառապես իշխանության ներկայացուցիչներ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այցը չեղարկվել է, քանի որ Կանադայում հրաժարվել են ընդունել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը։

Նշենք նաև, որ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցը հետաձգվել է, պայմանավորված այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»