ՀՅԴ-ն կփակվի, Ծովինար Թադևոսյանից դժգոհ են, ժուչոկի տեղադրումը, «Մեր ձևով» գլխարկների պակասը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը փակ ձեւաչափով իրավապահ մարմիններին հստակ ուղերձ է հղել. եթե կհաջողվի գտնել իրավական հիմքեր, որոնք կարող են հանգեցնել ՀՅԴ կուսակցության գործունեության արգելափակմանը Հայաստանում, ապա իշխանությունը ոչնչի առջեւ կանգ չի առնելու: Կփակեն Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը:

2025 թվականի հունվարի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադեւոսյանի շուրջ քաղաքական իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա։ Չի բացառվում, որ քաղաքական թիմում Ծովինար Թադեւոսյանին փոխարինող կգտնեն, գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել Սրբազանի գաղտնալսումը եւ ձայնագրությունները։ Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որի միջոցով էլ տեղադրվել է գաղտնալսող սարքը։

Օրաթերթը գրում է․ Անցած ուրբաթ Սամվել Կարապետյանին աջակցող հավաք-երթի ժամանակ գլխարկներ եւ սպիտակ շապիկներ են բաժանել մարդկանց, որոնց վրա Կարապետյանի համար ճակատագրական դարձած արտահայտությունն է գրված՝ «Մեր ձեւով»: 15 հազար գլխարկ ու շապիկ են բաժանել, բայց ոմանց չի հասել։

ՔՊ-ում կարծում են, որ Սամվել Կարապետյանը 2-ամսյա կալանքի լրանալուց առաջ կոմպրոմիսի կգնա իշխանության հետ` չի շարունակի խոստացած պայքարը, բանտից դուրս կգա եւ կվերադառնա Ռուսաստան․ գրում է Հրապարակ օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանը օրերս փակ քննարկման ժամանակ հանձնարարել է իրավապահներին՝ ակտիվացնել իր իշխանության դեմ հանդես եկող շրջանակների նկատմամբ վարվող ռեպրեսիաները և նոր գործեր հարուցել՝ հատկապես շեշտելով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան